«MUTV»-ն Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում (Լուսանկարներ)


«MUTV»-ն Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում (Լուսանկարներ)
Հունիս 2 18:25 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիքը՝ «MUTV»-ն Հայաստանում վավերագրական ֆիլմ է նկարահանում «կարմիր սատանաների» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Անգլիայի ավարտված առաջնության 24 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Եվրոպայի լիգայի 11 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 6 գոլ: Նա նաև մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության 3 հանդիպման՝ խփելով 1 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում: