«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ ակումբն է, «Ռեալը» երկրորդն է


«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ ակումբն է, «Ռեալը» երկրորդն է
Հունիս 2 12:35 2017

KPMG աուդիտորական ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: Ըստ KPMG-ի տվյալների՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արժե 3.09 մլրդ եվրո, ինչը 120 մլն եվրոյով ավելի է «Ռեալի» արժեքից:

Առաջին տասնյակն ունի այս տեսքը

«Մանչեսթեր Յունայթեդ» – 3.09 մլրդ եվրո
«Ռեալ» – 2.97 մլրդ եվրո
«Բարսելոնա» – 2.76 մլրդ եվրո
«Բավարիա» – 2.44 մլրդ եվրո
«Մանչեսթեր Սիթի» – 1.97 մլրդ եվրո
«Արսենալ» – 1.95 մլրդ եվրո
«Չելսի» – 1.59 մլրդ եվրո
«Լիվերպուլ» – 1.33 մլրդ եվրո
«Յուվենթուս» – 1.21 մլրդ եվրո
«Տոտենհեմ» – 1.01 մլրդ եվրո
Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով 5 չափորոշիչներ. եկամտաբերություն, հանրահայտություն, եկամուտներ մարզադաշտից, եկամուտներ հեռուստահեռարձակումներից և մարզական պոտենցիալ: