«Մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում: Նա հիասքանչ է». Ռոնալդուն՝ Մեսսիի մասին


«Մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում: Նա հիասքանչ է». Ռոնալդուն՝ Մեսսիի մասին
Հունիս 2 11:41 2017

Մեսսիի հետ հարաբերությունների մասին է խոսել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն` նշելով, որ որ Մեսսին հոյակապ ֆուտբոլիստ է:

«Մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում: Նա հիասքանչ է: Առհասարակ, սիրում եմ հետևել տարբեր ֆուտբոլիստների խաղերին»,- նշել է Ռոնալդուն:

Ֆուտբոլիստը նշել է նաև, որ ջերմ հարաբերություններ ունի Մեսսիի հետ: Ռոնալդուի խոսքով՝ իրենք միասին չեն ճաշում, ընկերություն չեն անում, բայց լարված հարաբերություն կամ կոնֆլիկտ չունեն:

Ռոնալդուն խոսել է նաև այն մասին, որ վերջերս մադրիդյան ակումբի երկրպագուները սուլում են իրեն: Ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերայում սա առաջին անգամն է, և, օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն ոչ ոք չէր սուլում:

«Ես համբերատար եմ, բայց նման նախադեպ իմ կարիերայում չի եղել: Երբ դու գիտես, որ լավագույնն ես, դա չի նշանակում, որ դու անհամեստություն ես անում: Մեր թիմը ֆավորիտ է ցանկացած մրցավեճում, և երկրպագուների նման վերաբերմունքն ընդունելի չէ»,- նշել է Ռոնալդուն: