Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը


Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Հունվար 21 14:49 2017

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումը կայացել է Աբրահամյանի նախաձեռնությամբ:Այդ պատճառով Հովիկ Աբրահամայանը նախօրեին չէր մասնակցել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին: Այս մասին Արմինֆո-ին հայտնել է իշխանության մոտ կանգնած աղբյուրը՝ դժվարանալով սակայն ասել, թե ինչ հարցեր են քննարկել Մեդվեդևը և Աբրահամյանը: