Սերժ Սարգսյանը ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը. Փաշինյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը  ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը. Փաշինյան (տեսանյութ)
Հունվար 21 14:41 2017

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Ելք» դաշինքի միջոցով հաղթելու իրական հնարավորություն ունի: Այս մասին այսօր «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովի ժամանակ հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հպարտ է, որ եռյակի անդամները կարողացել են հաղթահարել տարաձայնությունները: Նա նշեց, թե առաջիկա իրենց ամենակարևոր խնդիրը ԱԺ-ի ընտրություններն են: «Եվ հարց է հնչում, թե ինչպիսին է մեր շանսերը. մենք պետք է հստակ և բարձր ասենք, որ ՀՀ-ի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք ՀՀ-ում 100 հազարով կողմնակիցներ ունենք, բոլորդ գիտեք այդ մասին, ամեն շենքում, փողոցում, թաղում, բազմաթիվ համախոհներ, ցանկացած բնակավայրում ամենահեռավոր գյուղերում»,-ասաց նա:  

Փաշինյանն իր ելույթում նաեւ նշեց, որ եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ-բարեկամ, խմբապետական ՀՀ էջն ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը. «Մենք սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը` Սամվել Ալեքսայանինը, իրականում դա Սերժ Սարգսյանի մենաշնորհներն են, եւ նա ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

loading...