Իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տապալում է բոլոր ծրագրերը. Կարգին Հայկո


Իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տապալում է բոլոր ծրագրերը. Կարգին Հայկո
Հունվար 21 14:24 2017

Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն դիտորդական առաքելություն կիրականացնի: Վերջինս այսօր ներկա էր «Ելք» դաշինքի համաժողովին, որի ավարտից հետո պատասխանե լրագրողների հարցերին: «Այս դաշինքում շատ լավ ընկերներ ունեմ, ստացել եմ հրավեր եւ բնականաբար ընդունել եմ, ողջունում եմ յուրաքանչյուր նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ-ը կարող է բերել բալանսի, այսինքն չլինի մեկ կուսակցության որոշում, այլ լինեն բալանսավորված որոշումներ, կախված լինեն մի քանի կուսակցություններից: Միայն այդ դեպքում կարող է ժողովրդանպաստ որոշումներ կայացվեն ԱԺ-ում»,- ասաց Մարությանը: Ըստ նրա, եթե այդ կուսակցությունը ղեկավարվում է մեկ անձով՝ միանձնյա է որոշում կայացվում, որը ի նպաստ ժողովրդի չի լինում: Դերասանը կարծիք հայտնեց, որ «Ելք» դաշինքը ունակ է բալասնավորել ստեղծված իրավիճակը:
Հայկ Մարությանը նշեց, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ, եւ որպես քաղաքցի իր շահն այն է, որ լինի բալասանավորված խորհրդարան, որը երկիրը կտանի առաջ:
Մեր դիտարկմանը, թե իշխանությունը թույլ կտա նման բան, դերասանն ասաց, թե հարցը եթե ձեւակերպվեր այսպես, թե կփորձի արդյոք խանգարել, բնականաբար այո: «Յուրաքանչյուր ոք ով ունի իշխանություն, չի ուզի բաժանվել այդ իշխանությունից, եւ նա հարստանում է այդ իշխանության միջոցով, բնականաբար նա չի ցանկանա այլեւս չհարստանալ»,- ասաց Մարությանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե դուք հանդես եք գալիս ընդդիմադիր բևեռից, հնարավոր է իշխանության կողմից լինեն ճնշումներ: Ի պատասխան Մարությանն ասաց, թե բարեբախտաբար աշխատում է այնպիսի ոլորտում, որը չի խանգարում: Եթե իշխանական հեռուստաընկերություններում արգելեն գործունեություն ծավալել, ապա նա այն կփորձի թատրոնում, սերիալներում եւ այլն:
Armday.am-ի  հարցին, թե համակարծիք եք այն պնդումների հետ, որ իշխանությունը չարիք է դարձել ժողովրդի համար, Մարությանն ասաց. «Չէ ընդհանրապես իշխանությունը դարձել է չարիք.. հարցը չեմ հասկանում, այն որ իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տապալում է բոլոր ծրագրերը դա փաստ է: Պատուհաս, հա դարձել է»,- ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան