«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հայաստանում ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին


«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հայաստանում ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին
Հունիս 1 17:29 2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին հայտնում է «Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան էջը: Հայաստանում նկարահանվող ֆիլմը վավերագրական է: Այն շուտով կհեռարձակվի MUTV-ով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց մրցաշրջանի սկզբում: 2016/17 առաջնությունում Մխիթարյանը դարձել է 4 գոլի հեղինակ: «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում նվաճեցին երեք գավաթ`Եվրոպայի լիգա, Անգլիայի սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ: