Տարոն Մարգարյանը դատի է տվել Շահեն Հարությունյանին


Տարոն Մարգարյանը դատի է տվել Շահեն Հարությունյանին
Հունիս 1 14:32 2017

Վարչական դատարանում ընդունվել է վարույթ՝ ընդդեմ Շահեն Հարությունյանի։ Նա այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել, որ ներկայացնում ենք ստորև

ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՀԻՄԱ ԷԼ ԿՐԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ…
Երևան քաղաքի ոստիկանապետ, ՀՀ ոստիկանության գնդապետ՝ Ս. Մարտիրոսյանի դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետարանի լիազորված անձի՝ Անդրանիկ Մուրադյանի միջնորդությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ, ՀՀ վարչական դատարանում ընդունվել է վարույթ ընդդեմ ինձ՝ կապված Հաց Բերողի սպանությանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Նախնական տվյալներով՝ ինձ ուղարկվել է 5 վարույթ, որոնցից դեռևս մեկն է ընդունվել վերաքննիչ դատարան, դատավոր՝ Կարեն Զարիկյանի կողմից: Ցանկանում են պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասով:
Դատական նիստը նշանակվել է սույն թվականի հունիսի 20-ին, ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում, թիվ 333 դատական նիստերի դահլիճ:

Հ.Գ. Ես ունեմ իմ վրա դատվածություն՝ չորս տարի պայմանական ազատազրկում: «Պատիժս» կրում եմ պայմանական ազատության մեջ: Մեկ վարչական դատավճիռն էլ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի կալանավորեն և բանտում տեղավորեն նաև ինձ:

Հ.Գ.Գ. Զարմանում եմ, թե ինչպես է Տարոն Մարգարյանը իր մեջ այդքան ստորություն գտել, որ կարողանա ինձ դատի տալ իմ քաղաքական պայքարի համար:Չէ՞ որ Տարոն Մարգարյանի հորը՝ Անդրանիկ Մարգարյանին, Սովետական միությունը դատել է քաղաքական պայքարի համար: Ի վերջո, Տարոնի հայրը անդամագրվել է պապիկիս՝ Շահեն Հարությունյանի և նրա ընկերների ստեղծած կուսակցությանը՝ ԱՄԿ-ին: Ի վերջո Անդրանիկ Մարգարյանը որոշ չափով եղել է նաև հորս՝ Շանթ Հարությունյանի պայքարի ընկերը:

ԴԵ ԻՆՉ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:
Ազատություն Հայաստանի և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին: