«Ելքը» կարող է ելք գտնել. Սասուն Միքայելյան


«Ելքը» կարող է ելք գտնել. Սասուն Միքայելյան
Հունվար 21 13:07 2017

«Մեր պետությունը մաքառումների անվերջանալի մի մատյան է, որի վերջին էջը արյունոտ եւ փառապանձ բաժին հասավ մեր սերունդներին, դա Արցախյան հերոսամարտն էր, որի արդյունքում ձեւավորվեց մեր անկախ պետությունը»: «Ելք» համաժողովին իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Ըստ նրա գործող բանդայի պատճառով մեր երկիրը ցավոք չի ընթանում զարգացման ուղիով: «Գնալով ծանրանում են հիմնախնդիրները, դժվարանում են ներքին եւ արտաքին տարաբնույթ խնդիրները, որոնց լուծումները ժամանակի մեջ ավելի ու ավելի բարդ են դառնում: Մեր երկիրն այդպես էլ չի կարողանում ամուր կանգնել ոտքի վրա, եւ վստահ առաջ ընթանալ, այո չի կարողանում հասնել ռազմական, տնտեսական զարգացման այն մակարդակին, երկրի կայացման այն աստիճանին, որին արժանի է հաղթանակած ժողովուրդը, որը մենք փափագում ենք միշտ»,- իր ելույթում նշեց Սասուն Միքայելյանը:

Նրա բնորոշմամբ՝ կա երկրում կոռուպցիա, գանձագողություն, որն արտացոկված է բոլորչ ոլորտներում: «Տագնապալի են հանցավորության եւ արտագաղթի տեմպերը, խոստաված տնտեսական աճն այդպես էլ չի լինում, գործազրկությունը դարձել է աղետ, երկրի արտաքին պարտքը հասել է անկառավարելի վիճակի: Յուրաքանչյուր նորածին արդեն իսկ հսյակական պարտքեր ունի»,- ասաց Սասուն Միքայելյանը:
«Մարդը մարդու համար դարձել է անհասանելի, չեն պաշտպանվում մարդու իրավունքները, մեր երկրում ոչ ոք չի հավատում, որ բոլորի իրավունքները հավասար են, եւ որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս ամենով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները անտարբեր են ընտրական գործընթացների նկատմամբ»,- կարծիք հայտնեց Սասուն Միքայելյանը:

ՔՊ վարչության նախագահի խոսքով՝ մենք կորցնելու հայրենիք չունենք, այդ թվում եւ կորնելու ժամանակ: «Հայաստանը բոլորիս երկիրն է»,- հայտարարեց Միքայելյանը: Ըստ նրա «Ելք» դաշինքը գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակը վստահաբար մտնում է ընտրապայքարի մեջ, մասնակցելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, համոզված լինելով որ ներկա վիճակից ելքը կարող է ելք գտնել: