Լոս Անջելեսում կողոպուտի ժամանակ հայ է սպանվել


Լոս Անջելեսում կողոպուտի ժամանակ հայ է սպանվել
Հունվար 21 12:59 2017

Լոս Անջելեսում՝ բժշկական նպատակներով մարիխուանայի բաժանման կետում, ավազակային հարձակման ժամանակ հայ է սպանվել։

Ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ամյա Հովիկ Հովհաննիսյանի վրա կրակել են կողոպուտի ժամանակ։ Տղամարդը մահացել է հանցագործության վայրում, հայտում է patch–ը։

Ականատեսները տեսել են, թե ինչպես են գլխարկներով մի տղամարդ եւ կին մտել շենքը, որից հետո այնտեղից կրակոցներ են լսվել։