Խոշոր վթար Կոտայքում. «Միթսուբիշին» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկարներ)


Խոշոր վթար Կոտայքում. «Միթսուբիշին» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկարներ)
Հունիս 1 12:11 2017

Կոտայքի մարզում, մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում Մայակովսկի - Աբովյան ավտոճանապարին՝ «Լագաս» հյուրանոցի մոտ Mitsubishi մակնիշի 35 GR 629 համարանիշի ավտոմեքենան (26-ամյա Վահան Վ.) բախվել է էլէկտրասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Վահան Վ.-ին եւ ուղեւոր 22-ամյա Անահիտ Դ.-ին տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաեւ Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները, քանի որ էլեկտրասյան վրա հենված գազի խողովակը նույնպես վնասվել էր: