Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը. Պեսկով


Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը. Պեսկով
Հունվար 21 12:36 2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպումը ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ կտևի։

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առաջ, հունվարի 20-ին կայացել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նրա ելույթի հիմնական ուղերձը մարդկանց մեջ հավատը վերականգնելուն է ուղղված եղել։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Օբամաներին` նրանց հոյակապ անվանելով:

«Հավասար են ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ քաղաքացիները, և նրանց կյանքերը հավասարապես կարևոր են մեզ համար: Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան, և այո, կրկին ավելի հզոր դարձնել: Աստված օրհնի ձեզ և օրհնի Ամերիկան», - ասել է Թրամփը:

Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել՝ ավելի մեծ, քան այն երբևէ եղել է»: