«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հայտարարությունը Գեւորգ Սաֆարյանի կալանավորման առնչությամբ


«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հայտարարությունը Գեւորգ Սաֆարյանի կալանավորման առնչությամբ
Հունվար 21 12:06 2017

Տեղեկանալով ս.թ. հունվարի 16-ին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճռի մասին «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը հայտարարում է

Տեղյակ լինելով ինչպես Գևորգի ձերբակալության հանգամանքներին, այնպես էլ Գևորգի քաղաքական դիրքորոշումներին ու երկրի ներքաղաքական պրոցեսներին Գևորգ Սաֆարյանի ակտիվ մասնակցություանը, հաստատում ենք, որ նրան ձերբակալել են քաղաքական ակցիայի ժամանակ՝ զուտ իր քաղաքական հայացքների և ակտիվության համար:

Ըստ այդմ մենք ճանաչում ենք Գևորգ Սաֆարյանին Հայաստանի Հանրապետության քաղաքական բանտարկյալ, նրա ձերբակալությունն ու նրա նկատմամբ կայացված դատավճիռը՝ քաղաքական պատվեր և ոտնձգություն ինչպես Գևորգի օրենքով երաշխավորված իրավունքների, Հայաստանում իրավական արդարության իրականացման, այնպես էլ երկրի միջազգային վարկանիշի նկատմամբ:

Հիմնադրամն իր աջակցությունն է առաջարկում Գևորգին և իր ընտանիքի անդամներին, հիմնադրամի լիազորությունների և ռեսուրսների թույլատրած չափով և միանում է « Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ »,
« Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ »,
« Բաց հասարակության հիմնադրամներ »,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»,
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե,
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն կազմակերպությունների և հազարավոր ՀՀ քաղաքացիների պահանջին` անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին։

Ազատությու՛ն Հայաստանի քաղբանտարկյալներին:

«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամ

20 հունվարի, 2017 թ.

Երևան, Հայաստան