Մովսիսյանն ու Կասպարովը մոլախոտի նման կքայքայեն հավաքականը, իսկ նոր թիմը իրար լպստելով ման է գալիս. Ռուբեն Հայրապետյան.Aysor.am


Մովսիսյանն ու Կասպարովը մոլախոտի նման կքայքայեն հավաքականը, իսկ նոր թիմը իրար լպստելով ման է գալիս. Ռուբեն Հայրապետյան.Aysor.am
Մայիս 31 19:47 2017

Եթե Յուրա Մովսիսյանը կարոտում է Հայաստանի ազգային հավաքականը, թող բացի Հայաստանի հավաքականի նկարները նայի, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Եթե կարոտում է Հայաստանի հավաքականը, խի՞ էր փախնում հավաքականի խաղերից, խի՞ էր հրաժարվում հավաքականում խաղալուց, ձեր աչքի առաջ ա ամեն ինչ եղել, բա ինչո՞վ էր զբաղված վերջին երեք տարին Յուրա Մովսիսյանը», - ասաց Ռ.Հայրապետյանը։

Նա ընդգծեց՝ դեմագոգիայով պետք չի զբաղվել։

«Երեք տարի, ի՞նչ է, ֆուտբո՞լ է նա խաղացել։ Եթե մարդ մեկին կարոտում է, տեսնում գրկախառնվում է, բա որ կարոտում էր, ինչի՞ էր փախնում հավաքականից, մի ժամ առաջ ինչի էր գալիս ասում ոտս ա ցավում... բազմաթիվ բաներ կան», - ասաց ՀՖՖ նախագահը։

Ռուբեն Հայրապետյանը նշեց՝ մի անգամ էլ թող ֆուտբոլիստին լրագրողները պատասխանեն։

«Դուք որ մի անգամ իրան պատասխանեք, անընդհատ չթողեք ես պատասխանեմ, ինքը խելոք վեր կընկնի իրա տեղը», - ընդգծեց ՀՖՖ նախագահը։

Aysor.am-ի մյուս հարցին՝ դարպասպահ Գևորգ Կասպարովի՞ն էլ չենք տեսնի հավաքականում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև մարզիչը չի տեսնում իրեն հավաքականում, բնականաբար, ես համակարծիք եմ մարզչի հետ, ես միշտ մարզչի կողքին եմ», - ասաց նա։

ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականում «հիմա շատ սիրուն կոլեկտիվ է հավաքվել»։

«Մի ընտանիք է, նորից դարձել ենք այն հավաքականը, որ երազում էինք, արեք էտ անունները մի տվեք, որոնք մոլախոտի նման կգան ու կքայքայեն», - ասաց Ռ. Հայրապետյանը։

«Ընտիր հավաքական ա, մարզիչից բռնած, սպասարկող անձնակազմից, ֆուտբոլիստներով իրար լպստելով ման են գալիս, թողեք էս հավաքականը իրա խաղերը խաղա», - նշեց Ռուբեն Հայրապետյանը։