Ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը


Ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը
Մայիս 31 18:39 2017

Մայիսի 30-ին կայացած խաղով ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը:

28-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ մրցել են «Ալաշկերտ-2»-ն ու «Շիրակ-2»-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում և ավարտվել է «Ալաշկերտ-2»-ի՝ 3:1 հաշվով հաղթանակով:

«Ալաշկերտ-2»-«Շիրակ-2»՝ 3:1

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Լիպարիտ Դաշտոյան (10′), Ռուբեն Գրիգորյան (35′), Վլադիմիր Ուլուխանյան (43′) – Արման Քիշմիրյան (90+1′)