Չելսիի դարպասապահը տեղափոխվեց Բորնմութ


Չելսիի դարպասապահը տեղափոխվեց Բորնմութ
Մայիս 30 23:41 2017

«Բորնմութը» հայտարարել է «Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Պաշտոնապես 29-ամյա բոսնիացի դարպասապահը կմիանա «Բորնմութին» հուլիսի 1-ից:

Պայմանագրի ժամկետը և տրանսֆերային արժեքը չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ «Sky Sports»-ը նշել էր, որ «Բորնմութը» դարպասապահի տրանսֆերի համար «Չելսիին» կվճարի մոտ 10 մլն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Բեգովիչը «Չելսի» էր տեղափոխվել 2015 թվականին «Սթոք Սիթիից»: