Հայաստանի շախմատիստները միասին տարան 10 հաղթանակ


Հայաստանի շախմատիստները միասին տարան 10 հաղթանակ
Մայիս 30 23:08 2017

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր մեկնարկեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Այս տարի Հայաստանից հանդես կգան 19 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գեւորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ՝ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ՝ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը եւ Հովհաննես Հակոբյանը:

Այսօր կայացած 1-ին տուրում մեր շախմատիստներն վստահ հանդես եկան 10 հոգի: Հաղթանակ տարան եւ առաջին միավորը վաստակեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Գեւորգ Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը: Իսկ ահա մնացածը առաջին միավորը կորցրին եւ տեղ զբաղեցրին հետապնդողների շարքերում:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությանն այս տարի մասնակցում են 38 երկրների 395 շախմատիստ, այդ թվում 171 գրոսմայստեր: Մրցաշարը միաժամանակ աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլ է, եւ առաջին 23 տեղերը անցումային են համարվում:



loading...