«Ես հարմարվում էի, հեշտ չէր, բայց ստացվեց». Հենրիխ Մխիթարյան


«Ես հարմարվում էի, հեշտ չէր, բայց ստացվեց». Հենրիխ Մխիթարյան
Մայիս 30 13:55 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին տարին Անգլիայի առաջնությունում:

«Կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան ունեցա: Մեկնարկում որոշ դժվարություններ ունեցա, բայց այդ ամենը ֆուտբոլի մի մասն է: Կարողացա ամեն ինչ հաղթահարել: Իմ հնարավորությունը ստացա, և օգնեցի թիմակիցներիս: Հեռուստացույցով Պրեմիեր լիգային հետևելով չես զգում այն լարվածությունը, որ կա դաշտում: Ես հարմարվում էի, հեշտ չէր, բայց ստացվեց»,- ասել է Մխիթարյանը:

2016/17 առաջնությունում Մխիթարյանը դարձել է 4 գոլի հեղինակ: «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում նվաճեցին երեք գավաթ`Եվրոպայի լիգա, Անգլիայի սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ:

 



loading...