Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին մեքենան ընկել է ձորը


Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին մեքենան ընկել է ձորը
Մայիս 30 12:32 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 29-ին ժամը 21:08-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին՝ աղբանոցի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 18 SS 364 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 79-ամյա Խ. Բ.-ն) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 4 մ) տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ դուրս բերել երթեւեկելի հատված: