Մխիթարյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը


Մխիթարյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը
Մայիս 29 23:11 2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան եմ անցկացրել: Մեկնարկում որոշ դժվարություններ են եղել, սակայն դրանք ֆուտբոլի մի մասն են կազմում: Կարողացա ամեն ինչ հաղթահարել:

Ստացա երկրորդ հնարավորությունս և հասկացա, որ կարող եմ օգնել թիմակիցներիս: Պրեմիեր լիգային հեռուստացույցով հետևելիս չես կարողանում տեսնել լարվածությունը:

Փորձում էի հարմարվել քայլ առ քայլ: Հեշտ չէր, սակայն դա էլ հաղթահարվեց»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Մխիթարյանն Անգլիայի ավարտված առաջնության 24 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 2016/17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Անգլիայի լիգայի Գավաթը: