Բարսելոնան պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի մասին


Բարսելոնան պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի մասին
Մայիս 29 22:44 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի նոր գլխավոր մարզչի անունը:

Լուիս Էնրիկեին փոխարինել է Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 2016/17թթ. մրցաշրջանում «Աթլետիկը» 53-ամյա մասնագետի գլխավորությամբ 19 հաղթանակ է տարել, 6 հանդիպում ավարտել ոչ-ոքի և պարտվել 13 խաղում: Արդյունքում ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:



loading...