Ալիգատորը կծել է Վիտալի Կլիչկոյի որդու ձեռքը.ֆոտո


Ալիգատորը կծել է Վիտալի Կլիչկոյի որդու ձեռքը.ֆոտո
Հունվար 21 00:40 2017

Ֆլորիդայում ալիգատորը կծել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ավագ որդուն՝ Եգոր-Դանիելին։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Ստրանա» պարբերականը։

Տղան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վնասված ձեռքի լուսանկարը և գրել, որ պահը, իհարկե, տհաճ է, սակայն իր հետ ամեն ինչ կարգին է։

Պարբերականի տվյալներով՝ Կիևի քաղաքապետի որդին որպես կամավոր աշխատում է Էվերգլեյդս ազգային պարկում։ Մայամիից ոչ հեռու գտնվող արգելանոցում նա խնամում է ալիգատորներին։