Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն


Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն
Մայիս 29 17:27 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 33­-րդ տուրում «Բեշիկթաշ»-­ը 4:0 հաշվով հաղթել է «Գազիանթեփսպոր»­-ին: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բեշիկթաշ»­-ը անհասանելի է դարձել երկրորդ տեղում ընթացող ակումբի համար և նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսն այդ խաղում հայտավորված չի եղել «Բեշիկթաշ»-­ի կազմում, նա ամբողջ առաջնության ընթացքում խաղացել է միայն 7 րոպե: