Մեքսիկացի թմրաբարոն «Կարճլիկին» ԱՄՆ-ում սպառնում է ցմահ ազատազրկում


Մեքսիկացի թմրաբարոն «Կարճլիկին» ԱՄՆ-ում սպառնում է ցմահ ազատազրկում
Հունվար 21 00:17 2017

«Կարճլիկ» մականունով մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսմանին սպառնում է ցմահ ազատազրկում՝ հայտարարել է Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազ Ռոբերտ Քեյփերսը մամլո ասուլիսի ժամանակ՝ կապված Մեքսիկայից ԱՄՆ հանցագործի արտահանձնման հետ։

Ամենաորոնվող թմրաբարոններից մեկն ԱՄՆ իշխանություններին է հանձնվել հունվարի 19-ին՝ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքային վերջին օրը։ Այսօր թմրաբարոնը դատարանի առջև կկանգնի Բրուկլին շրջանում։ Նրա դեմ կառաջադրվեն մեղադրանքներ 17 հոդվածներով։

«Գուսմանը պարտադիր ցմահ բանտարկություն կստանա, եթե մեղադրական վճիռ կայացվի, առավելագույն ժամկետ՝ թմրաթրաֆիքի հետ կապված հանցագործություններով»,-հայտարարել է Քեյփերսը։

Թմրաբարոնի դեմ մեղադրանքներ առաջադրում են միանգամամից մի քանի նահանգներ՝ Կալիֆորնիան, Նյու Մեքսիկոն, Տեխասը, Իլինոյսը, Նյու Յորքը։ Դրանք կապված են ԱՄՆ կոկաինի մատակարարումների, զենքի անօրինական տնօրինման և սպանությունների կազմակերպման հետ։