Մեսին չորրորդ անգամ արժանացավ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»


Մեսին չորրորդ անգամ արժանացավ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»
Մայիս 29 12:00 2017

Եվրոպական առաջնությունների 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Պրիմերայում խփեց 37 գոլ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Լիսաբոնի «Սպորտինգի» հոլանդացի հարձակվող Բաս Դոստը, որը Մեսիին զիջեց 3 գոլ: Լավագույն եռյակը եզրափակեց Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 31 գոլ:

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 25 գոլով բաժանեց 10-13-րդ տեղերը:

29-ամյա Մեսին կարեիրայում չորրորդ անգամ է արժանանում մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»: Նա այդ մրցանակը ստացել էր նաեւ 2010, 2012 ու 2013 թվականներին:

«Ոսկե խաղակոշիկ-2016/17»

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 37 գոլ (74 միավոր)

2. Բաս Դոստ («Սպորտինգ») – 34 գոլ (68 միավոր)

3. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա») – 31 գոլ (62 միավոր)

4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») – 30 գոլ (60 միավոր)

5-7. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 29 գոլ (58 միավոր)

5-7. Էդին Ջեկո («Ռոմա») – 29 գոլ (58 միավոր)

5-7. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 29 գոլ (58 միավոր)

10-13. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 25 գոլ (50 միավոր)