Lambada հիթի կատարողը սպանվել է կողոպուտի ժամանակ


Lambada հիթի կատարողը սպանվել է կողոպուտի ժամանակ
Հունվար 21 00:03 2017

Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, ով 1989 թվականին կատարել է Lambada հիթը, սպանվել է կողոպուտի ժամանակ։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, հանցագործները տարել են նրան պատկանող հյուրանոցից 15 հազար ռեալ (մոտ 4.5 հազար դոլար)։

Ներկայում սպանության գործով ձերբակալվել է 2 անձ։ Նրանցից մեկը՝ Ուոլաս Վիեյրան, ով եղել է երգչուհուն պատակնող հյուրանոցի նախկին աշխատակից, խոստովանել է կատարվածը։ Երգչուհին ապրել է հյուրանոցում։ Նախկին աշխատակիցը խոստովանել է, որ օգնել է հանցակիցներին մուտք գործել նրա համար։ Նրանք այնուհետև երգչուհուն ուժով դուրս են բերել, նստեցրել մեքենան և հրկիզել այն։ Ոստիկանության կարծիքով՝ հանցագործները չեն պատրաստվել սպանել երգչուհուն, սակայն նա հուսահատ դիմակայություն է ցուցաբերել։ Գումարից բացի, թալանչները տարել են ոսկե սկավառակը, որը Բրազը ստացել էր հանրահայտ Lambada-ի կատարման համար և ճենապակե սպասք։

Այրվածքներով երգչուհու դին հայտնաբերվել է գիշերը՝ հյուրանոցի մոտ՝ սեփական մեքենայում։