Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին


Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
Մայիս 29 10:15 2017

Մայիսի 28-ին, ժամը 22:06-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 34 TT 457 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչեւ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները 1965 թ. ծնված Դ. Շ.-ի եւ 1991 թ. ծնված Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: