Նոր կոչումներ. Ռազմիկ Ամյանը, Էմմա Պետրոսյանը՝ վաստակավոր արտիստ, Արմեն Էլբակյանը՝ ժողովրդական արտիստ (լուսանկարներ)


Նոր կոչումներ. Ռազմիկ Ամյանը, Էմմա Պետրոսյանը՝ վաստակավոր արտիստ, Արմեն Էլբակյանը՝ ժողովրդական արտիստ (լուսանկարներ)
Մայիս 28 19:24 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների:

Մասնավորապես, վաստակավոր արտիստի պատվավոր կոչում են ստացել

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Սյուզաննա Փիրումյանը (պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

երգիչ Ռազմիկ Ամյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

Երգչուհի Էմմա Պետրոսյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

Գեորգի Ռաֆաելի Մանգասարյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

օպերային երգչուհի Իրինա Զավենի Զաքյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատի-կական թատրոնի դերասանուհի Մելանիա Գեւորգի Բարսեղյանը (թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է ստացել՝

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էդգարի Էլբակյանը (թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհվել՝

Քանդակագործ Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյանը (արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար),

Երախտագիտության մեդալով պարգեւատրվել է բանահավաք, երգիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Քյարամի Մանուկյանը (մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար):

 



loading...