Մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը


Մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը
Մայիս 28 17:32 2017

«Դինամո» մարզադահլիճում այսօր՝ մայիսի 28-ին, մեկնարկել է բռնցքամարտի մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցում է 126 մարզիկ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից:

Եզրափակիչ մենամարտերը կկայանան հունիսի 1-ին ժամը 12:00-ից: