Թրամփն առաջին հրամանագրերն է ստորագրել ԱՄՆ նախագահի պաշտոնում


Թրամփն առաջին հրամանագրերն է ստորագրել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Հունվար 20 23:34 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին օրենսդրական քայլերն է կատարել երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերին:

Նրա խոսքով` Թրամփն իր նոր վարչակազմում ներկայացրած թեկնածուների անուններն ուղարկել է Սենատի հաստատմանը և Հայրենասիրության օր է հռչակել:

ԱՄՆ-ի 45-րդ նախագահը նաև օրենք է ստորագրել, որի համաձայն գեներալ Ջեյմս Մեթիսը, ով հայտնի է «կատաղած շուն» մականունով, կարող է զբաղեցնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը:



loading...