Կրիշտիանուն այլևս երեխա չի ունենա.Ռոնալդուի մայրը


Կրիշտիանուն այլևս երեխա չի ունենա.Ռոնալդուի մայրը
Մայիս 28 15:25 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Սանտուշը հերքել է այն լուրերը, թե ֆուտբոլիստի նոր ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը հղի է: Այս շաբաթ Ռոնալդուն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ձեռքը դրել էր ընկերուհու փորին, ինչն էլ խոսակցությունների տեղիք էր տվել, որ աղջիկը երեխայի է սպասում: «Դա հիմարություն է, լուսանկարում նա ձեռքը պարզապես նրա փորին է դրել, ու որքան գիտեմ, Կրիշտիանուն այլևս երեխաներ չի ունենալու», ասել է Ռոնալդուի մայրը: Ներկայումս Ռոնալդուն մեկ տղա ունի՝ Կրիշտիանու-կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին: