Արամ Հակոբյանը 3-րդն է աշխարհի պատանի աստղերի մեջ


Արամ Հակոբյանը  3-րդն է աշխարհի պատանի աստղերի մեջ
Մայիս 28 15:08 2017

Կիրիշիում ավարտվեց շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված էր երկու պատվիրակով:

Միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որը երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ցավոք, վերջին տուրում անսպասելի պարտություն կրեց եւ 7 միավորով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Կիրիլ Շուբինը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իր հայրենակից Սերգեյ Լոբանովից:

Մեր մյուս շախմատիստը՝ Շանթ Սարգսյանը, 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: