Վաշինգտոնում ձերբակալել են Russia Today-ի թղթակցին


Վաշինգտոնում ձերբակալել են Russia Today-ի թղթակցին
Հունվար 20 23:21 2017

Վաշինգտոնում ձերբակալվել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության թղթակիցը, որը լուսաբանելիս է եղել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ կազմակերպված բողոքի ակցիան:

Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Russia Today-ի հաղորդավար Ալեքսեյ Յարոշևսկին:

Նա հայտնել է, որ իր գործընկեր Քեյլին Ֆորդեն ձերբակալվել է ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ցույցը լուսաբանելիս:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ցույցեր են ընթանում ողջ օրվա ընթացքում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև ծագած ծեծկռտուքի մասին, որի մասնակիցներին բաժանելու համար օրինապահները արցունքաբեր գազ են կիրառել: