Թուրքիայում ձյան տեղումներից փլուզվել է մզկիթի տանիքը. կա զոհ


Թուրքիայում ձյան տեղումներից փլուզվել է մզկիթի տանիքը. կա զոհ
Հունվար 20 23:10 2017

Թուրքիայի Քոնյա քաղաքում գտնվող ՈՒլուըրմաք Մուրադիյե մզկիթի տանիքը, չդիմանալով տեղացած ձյան ծանրությանը, փլվել է մզկիթում նամազ անող քաղաքացիների վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberciniz.biz-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն` 4 մարդ վիրավորվել է 1-ը` մահացել:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Հունվարի 10-ին կուտակված ձյան հետևանքով փլուզվել էր Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող մզկիթի առաստաղը,ինչի արդյունքում 1 մարդ զոհվել, 10-ը վիրավորվել էին:
Թուրքիայում առատ ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել էին դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում:
Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել էր 122 սանտիմետրի: