Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին


Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին
Հունվար 20 22:45 2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը հաջորդած ելույթի ընթացքում խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահը կրկնել է իր նախընտրական խոստումը և քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը:
«Մեր արտաքին քաղաքականությունը նոր ուղղության կարիք ունի: Չափազանց երկար ժամանակ մենք անպատասխանատու ներխուժումներ ենք կատարել մի երկրից մյուսը»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ «Իսլամական պետության» ոչնչացումը իր կարևորագույն նպատակներից մեկն է: