ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են. քաղաքապետարան


ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են. քաղաքապետարան
Մայիս 27 23:28 2017

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառները տեղադրվել են առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել», – գրել է նա: