Թրամփը ահաբեկչությունը անվանել է ողջ աշխարհի սպառնալիք և խոստացել է հաղթել նրան


Թրամփը ահաբեկչությունը անվանել է ողջ աշխարհի սպառնալիք և խոստացել է հաղթել նրան
Մայիս 27 23:19 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ահաբեկչությունը անվանել է սպառնալիք ողջ մարդկության համար և խոստացել է հաղթել նրան, հայտնում է RIA Novosti-ն:

«Ահաբեկչությունը սպառնալիք է հանդիսանում ողջ մարդկության համար: Միասին մենք կհաղթահարենք այդ սպառնալիքը: Եվ մենք կհաղթենք»,- ասել է նախագահը` շաբաթ օրը ելույթ ունենալով ամերիկյան զինծառայողների առջև Իտալիայի Սիգոնելա ռազմաբազայում:

Թրամփը խոստացել է , որ «քաղաքակիրթ աշխարհը կկործանի ահաբեկիչներին և նրանցից հետ կխլի գրավված տարածքները»: