Նյու Յորքի ֆրանսիական հրուշակարանը Թրամփի սանրվածքով էկլերներ է ստեղծել


Նյու Յորքի ֆրանսիական հրուշակարանը Թրամփի սանրվածքով էկլերներ է ստեղծել
Հունվար 20 22:40 2017

Նյու Յորքում գործող ամենահայտնի Lafayette ֆրանսիական հրուշակարանն այցելուներին նոր ուտեստ է առաջարկում` էկլերներ` ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, թխվածքի հնարամիտ ստեղծողներն այն անվանել են «45-րդ էկլեր»: Էկլերը պատրաստված է նարնջի միջուկով, իսկ վերնամասն այնպես է զարդարված, որ ալիքաձև մազերի տեսք ունենա: Խմորեղենը ներկայացրել է հրուշակարանի սեփականատեր Էնդրյու Կարմելինին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունն ավարտվել է քիչ առաջ: