G7-ի երկրները պատրաստ են աշխատելու Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով


G7-ի երկրները պատրաստ են աշխատելու Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով
Մայիս 27 22:36 2017

«Մեծ յոթյակի» (G7) առաջնորդները հայտարարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Ռուսաստանի հետ համագործակցությանը պատրաստ լինելու մասին, և հույս են հայտնել, որ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հովանավորության ներքո գործարկված Աստանայի գործընթացը կհանգեցնի պատերազմով համակված երկրում իրական դեէսկալացիայի: Այդ մասին ասված է եզրափակիչ հայտարարության տեքստում, որը ընդունվել է շաբաթ օրը` G7-ի երկօրյա գագաթնաժողովի ավարտին, հայտնում է TASS-ը:

G7-ի առաջնորդները հայտարարել են, որ «եթե Ռուսաստանը օգտագործի իր ազդեցությունը դրական ուղղվածությամբ», ապա իրենք «պատրաստ կլինեն աշխատելու նրա հետ Սիրիայում ճգնաժամը լուժելու հարցում` քաղաքական կարգավորման հասնելու նպատակով»: «Մենք հույս ունենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը կարող է իր նորդրումն ունենալ բռնության իրական դեէսկալացիայում»,- ավելացրել են նրանք:

G7 երկրների առաջնորդները կոչ են արել Մոսկվային և Թեհրանին նպաստելու Սիրիայում անօրինական պահվող անձանց ազատմանը և հասանելիության ապահովմանը բանտերին: Միաժամանակ նրանք ընդգծել են, որ Սիրիայում ահաբեկչությանը հաղթահարել անհնար կլինի առանց քաղաքական կարգավորման գործընթացի կազմակերպման: