Իրաքի իշխանություններն արգելել են Մոսուլի կանանց նիկաբ կրել


Իրաքի իշխանություններն արգելել են Մոսուլի կանանց նիկաբ կրել
Մայիս 27 21:47 2017

Իրաքյան իշխանությունները Մոսուլում արգելել են կանանց նիկաբ կրել։ Դա արվել է անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Արգելքը պայմանավորված է այն բանի հետ, որ ԴԱԻՇ խմբավորման գրոհայինները կարող են թաքնվել դեմքը ծածկող գլխաշորերի տակ։ Բացի այդ, իշխանություններն արգելել են 18.00-ից հետո երթևեկել մոտոցիկլետներով։

Էլեկտրոնիկայի խանութների սեփականատերերին պարտավորեցրել են տվյալներ հավաքել բջջային հեռախոսների ու սիմ-քարտերի գնորդներրի վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը սկսել է գրոհել Մոսուլում ԴԱԻՇ-ի վերջին թաքստոցները։