Մեծ Բրիտանիան իջեցրել է ահաբեկչական վտանգի մակարդակը


Մեծ Բրիտանիան իջեցրել է ահաբեկչական վտանգի մակարդակը
Մայիս 27 21:37 2017

Միացյալ Թագավորությունը իջեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է BBC-ն:

Փոփոխությունը նշանակում է, որ հարձակումը շատ հավանական է, բայց ոչ անխուսափելիորեն սպասելի:
«Անկախ վերլուծական կենտրոնն այս առավոտյան որոշում է կայացրել իջեցնել սպառնալիքի մակարդակը «ծայրահեղ»-ից «լուրջ»-ի»,- հայտնել է Բրիտանիայի վարչապետը COBRA արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստից հետո:


Թերեզա Մեյը նշել է, որ սպառնալիքը նվազել է վերջին 24 ժամում ոստիկանության գործունեության շնորհիվ:

Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիան բարձրացրել էր ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «լուրջ»–ից մինչև «ծայրահեղ»: