Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է. armtimes.com


Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է. armtimes.com
Մայիս 27 21:14 2017

Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործով նրա կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (սպանություն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Այս մասին armtimes.com-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

«Արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել, քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել եւ դեպքի օրը եւս»,-ասաց Տռուզյանը։

Հիշեցնենք, որ «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, երկու օր առաջ սպանվել էր. նրա սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կինը, նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում