Արիանա Գրանդեն բարեգործական համերգ կտա ահաբեկչության զոհերի հիշատակին


Արիանա Գրանդեն բարեգործական համերգ կտա ահաբեկչության զոհերի հիշատակին
Մայիս 27 20:21 2017

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն մտադիր է վերադառնալ Մանչեսթր, որպեսզի հանդիպի երկրպագուների հետ և բարեգործական համերգ տա ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է РИА Новости-ն:

«Ես կվերադառնամ աներևակայելի քաջ քաղաք Մանչեսթր, որպեսզի իմ երկրպագուների հետ ժամանակ անցկացնեմ և բարեգործական համերգ տամ, և միջոցներ հավաքեմ զոհերի և նրանց ընտանիքների համար», - հայտնել է երգչուհին Twitter-ում:

Նա չի ճշտել, թե երբ տեղի կունենա համերգը, և խոստացել է հետագայում հայտնել մանրամասների մասին, հենց ամեն ինչ հաստատվի: