Ուրախ եմ, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում Ֆիդայատոնին. Տարոն Մարգարյան


Ուրախ եմ, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում Ֆիդայատոնին. Տարոն Մարգարյան
Մայիս 27 20:08 2017

Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է, որը հատկապես մշեցիների ու սասունցիների կողմից արդեն երկար տարիներ է, ինչ նշվում է որպես Ֆիդայատոն՝ հայ ֆիդայիների ոգեկոչման օր:

Ուրախ եմ, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում Ֆիդայատոնին, ինչը, համոզված եմ, անպայման իր կարևոր հետքն է թողնելու գալիք սերունդների վրա` փոխանցելով նրանց Չաուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին։
Փա՛ռք մեր բոլոր ֆիդայիներին:

Հ.Գ. Ավանդույթի համաձայն միջոցառումներ են իրականացվել թե Երևանում, և թե Աշնակում։