Մելանյա Թրամփը Սիցիլիայում հանրության առջև հայտնվել է Dolce & Gabbana-ի 50 հազար դոլարանոց ժակետով


Մելանյա Թրամփը Սիցիլիայում հանրության առջև հայտնվել է Dolce & Gabbana-ի 50 հազար դոլարանոց ժակետով
Մայիս 27 18:45 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ուրբաթ Սիցիլիայում հանրությանն է ներկայացել Dolce & Gabbana-ի ժակետով, որի արժեքը կազմում է 51.5 հազար դոլար։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Խոսքը բազմագույն 3D Flowers ժամկետի մասին է՝ նորաձևության տան աշնանային հավաքածուից։ Այն դեռևս չի ներկայացվել խանութների մեծ մասում։ Մինչ G7-ի երկրների առաջնորդները մասնակցում էին իտալական Տաորմինա քաղաքում գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներին, նրանց կանայք այցելել են Սիցիլիայի տեսարժան վայրեր։

Սլովենուհի Մելանյան Թրամփի երրորդ կինն է։