Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի


Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի
Մայիս 27 17:44 2017

Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:

Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրեչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 19-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.

«Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում:

Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

Քիչ հետո հայ հեծանվորդը կմրցի օմնիումում: Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:



loading...