ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների վրա հարձակման պատասխանատվությունը


ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների վրա հարձակման պատասխանատվությունը
Մայիս 27 16:47 2017

Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ահաբեկիչների տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ մշվում է, որ հարձակումն իրականացվել է մի խումբ ահաբեկիչների կողմից, որոնք անցակետում կանգնեցրել են ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին եգիպտական Մինյա շրջանում հարձակում է տեղի ունեցել. զինված անձինք կրակ են բացել ուխտավորների տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ արդյունքում զոհվել է 28 մարդ: Ղպտի քրիստոնյաների դեմ հարձակումը տեղի է ունեցել Կահիրեից 250 կիլոմետր հեռավորության վրա, ավտոբուսն ուղևորվելիս է եղել տեղի վանքերից մեկը:



loading...