Հայտնաբերվել է օձ


Հայտնաբերվել է օձ
Մայիս 27 18:25 2017

Մայիսի 27-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։