Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը գլորվել է ձորը. կա 8 զոհ


Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը գլորվել է ձորը. կա 8 զոհ
Մայիս 27 18:55 2017

Թուրքիայում Քասթամոնու-Անկարա ուղերթն իրականացնող ավտոբուսը մայիսի 27-ի առավոտյան Անկարայի Քալեջիքի շրջանում գլորվել է ձորը, փոխանցում է թուրքական Milliyet-ը:

Միջքաղաքային ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորում։

Նախնական տվյալով՝ մահացել է 8 և վիրավորվել՝ 32 ուղևոր։
Ըստ պնդումների՝ վարորդը ղեկին քնել է, որի հետևանքով դեպքը տեղի է ունեցել։



loading...