Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ


Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ
Հունվար 20 22:00 2017

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Տատա Սթել» սուպերմրցաշարի 6-րդ տուրում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց եւ մի պահ դիրքային առավելություն ստացավ ըստ համակարգչի: Սակայն նորվեգացի շախմատիստը սկզբում պաշտպանվեց, ապա իրեն հատուկ ոճով հակագրոհի անցավ: Լեւոն Արոնյանը բավական անսխալ գործեց պաշտպանվելիս եւ ուժեղ մրցակցին թույլ չտվեց առավելություն ստանալ: Արդյունքում, 30-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Լեւոն Արոնյանը 6 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա մեկ միավոր զիջում է մրցաշարի միանձնյա առաջատար Ուեսլի Սոյին, կեսով՝ Մագնուս Կառլսենին ու Պավել Էլյանովին:

Վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ, որը 3 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: